Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Վարչապետը մեղադում է

    Վարչապետը մեղադում է

    29.06.2015| 10:20
    Բաղրամյան պողոտայում այսօր հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը՝ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
  • Բաղրամյան պողոտայում սպասողական վիճակ է

    Բաղրամյան պողոտայում սպասողական վիճակ է

    28.06.2015| 21:07
    «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ արեց ցրվել տները, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել անօրինական գործողությունները և բացել Բաղրամյան պողոտան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կես ժամ տվեց:
  • Եվրոպական կենտրոնական բանկը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի հարցով

    Եվրոպական կենտրոնական բանկը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի հարցով

    28.06.2015| 16:41
    Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի խնդրի վերաբերյալ՝ գրում է Deutsche Welle-ն: Հունիսի 28-ին եվրագոտու կարգավորիչը պետք է որոշում կայացնի` կշարունակի՞ հունական բանկերի արտահերթ աջակցությունը, թե՞ ոչ:
  • Եվրախումբը հրաժարվել է երկարաձգել Հունաստանի ֆինօգնության ժամկետը

    Եվրախումբը հրաժարվել է երկարաձգել Հունաստանի ֆինօգնության ժամկետը

    28.06.2015| 16:38
    Եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել Հունաստանին հատկացվող ֆինօգնության ժամկետը, որը կսպառվի հունիսի 30-ին՝ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախմբի ղեկավար Իերուն Դեյսելբլումը:
  • Բաղրամյան պողոտան կմտածի ու կասի

    Բաղրամյան պողոտան կմտածի ու կասի

    28.06.2015| 12:04
    Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
  • ԱՄՆ-ն պատրաստ է երկարաձգել Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետը

    ԱՄՆ-ն պատրաստ է երկարաձգել Իրանի հետ բանակցությունների վերջնաժամկետը

    27.06.2015| 23:16
    ԱՄՆ պատվիրակությունը իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցությունները պատրաստ է շարունակել նաև նախատեսված վերջնաժամկետից հետո՝ մինչև հուլիսի 9-ը:
  • Բաղրամյան պողոտան չհասկացա՞վ «Սողոմոն թագավորին»

    Բաղրամյան պողոտան չհասկացա՞վ «Սողոմոն թագավորին»

    27.06.2015| 21:42
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն գումարեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ:
  • Աուդիտ, թե՞ կասեցում

    Աուդիտ, թե՞ կասեցում

    27.06.2015| 13:55
    Հունիսի 27-ին ամփոփենք երեկվա օրվա արդյունքները՝ նախ փողոցային, ապա՝ պաշտոնական: Բաղրամյան պողոտան ոչ միայն չի նահանջում, այլև գրոհում է՝ երեկ որոշ ժամանակով փակվել էր նաև Մաշտոցի պողոտան, որը հարուցեց ոստիկանների արագ արձագանքը, բախումներ, բարեբախտաբար, չեղան: Իրավիճակը արագ կարգավորվեց:
  • ՀԷՑ-ի գործունեության աուդիտ կանցկացվի

    ՀԷՑ-ի գործունեության աուդիտ կանցկացվի

    27.06.2015| 01:26
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ քննարկել է Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիան:
  • Հոսանքի թանկացմանը ձգտող Բուլղարիան հետևում է հայաստանյան դեպքերին

    Հոսանքի թանկացմանը ձգտող Բուլղարիան հետևում է հայաստանյան դեպքերին

    27.06.2015| 01:25
    «Ո՜չ թալանին», այսպես է կոչվում Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքացիական շարժումը, որն արդեն մի քանի օր է Բաղրամյան պողոտայում նստացույց է անում՝ ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի՝ գրում է Der Standard ավստրիական պարբերականը՝ անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծայր առած բողոքի ակցիային։